Թուրքիան մտադիր է փորձարկել սեփական արտադրության հեղուկ հրթիռային շարժիչներ։ Այդ մասին կիրակի հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես ցանկանում եմ ձեզ հայտնել, որ մենք կսկսենք հեղուկ հրթիռային շարժիչների տեխնոլոգիայի առաջին տիեզերական փորձարկումները»,- Anadolu-ն մեջբերում է նրա խոսքերը։
Նա նաեւ պատմել է հանրապետության ձեռքբերումների մասին տարբեր տեսակի սպառազինություն արտադրելու ոլորտում։
«Մենք մտնում ենք աշխարհի երկրների եռյակում կամ քառյակում անօդաչու թռչող սարքեր արտադրելու գործում։ Մենք հաջողությամբ իրականացնում ենք արտասահմանային գործողություններ։ Առանձին հիշատակման է արժանի մեր առաջին ծովային հրթիռ «Յաստրեբ»-ը, որը կհանտնվի սպառազինությունների շարքում այս տարվա վերջում։ Այժմ մենք տիեզերական լիգայում ենք»,-Էրդողանի մտքերը մեջբբերում է NTV հեռուստաալիքը։
2018 թվականի մայիսին հայտնի էր դարձել 2023 թվականից հետո աստղագետների վերապատրաստման սեփական ծրագրի մեկնարկը տալու Թուրքիայի ծրագրերի մասին։ Այդ նախագիծն իրագործելու համար Անկարան մտադիր է ծախսել շուրջ 6 մլրդ դոլար, իսկ դրա համար օրենսդրական հիմքը դրվել էր դեռեւս 2016 թվականին։ 2018 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հիմնադրել է Թուրքիայի Տիեզերական գործակալությունը։ Բացի այդ, 2017 թվականի հոկտեմբերին երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Բինալի Յիլդիրիմը հայտնել էր սեփական տիեզերակայանը կառուցելու Թուրքիայի մտադրության մասին։





























