Օգոստոսի 30-ին, ժամը 14:23-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 16:41-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք: