Պեկինը բողոք է հայտնել Նյու Դելիին՝ կապված Հնդկաստանի զորքերի կողմից սահմանային գծի անօրինական հատման հետ: Այս մասին ասվում է Չինաստանի ՊՆ տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ օգոստոսի 31-ին Հնդկաստանի զորքերը խախտել են ավելի վաղ երկու երկրների միջեւ ձեռքբերված կոնսենսուսը՝ բացահայտորեն լարվածություն ստեղծելով սահմանային գոտում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է սահմանային Լադակխ շրջանում ՉԺՀ բանակի հետ բախումների մասին:

Լադակխում իրավիճակը սրվել է դեռ մայիսին, որից հետո կողմերը ուժգնացրել են սահմանային գծի երկայնքով ռազմական ներկայությունը:

Լարվածությունը սրվել է նաեւ հունիսին: Այդ ժամանակ հնդկական կողմը հայտնել է 20 զինվորի մահվան մասին: