Թուրքիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «էմիրին»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ «էմիրը» լուրջ ծրագրեր ուներ:

Սոլյուն նշել է նաեւ նրա անունը՝ Մահմութ Օզդեն: Նախարարի խոսքով՝ նա ահաբեկչություններ էր նախապատրաստում, ինչպես նաեւ ծրագրում էր առեւանգել թուրք քաղաքական գործիչներին ու  նրանց Սիրիա տեղափոխել: