ԱՄՆ-ը սկսում է Թայվանի հետ նոր տնտեսական երկխոսությունը: Նշվում է, որ նախաձեռնությունը կաչված է ամրապնդելու Թայբեյի հետ կապերը Պեկինի կողմից ուժգնացող ճնշման պայմաններում, հաղորդում է  Reuters-ը:

Արեւելյան Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեւիդ Սթիլվելը օնլայն ֆորումի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ քայլերը Վաշինգտոնի կողմից անցկացվող «միասնական Չինաստանի» քաղաքականության շրջանակում շտկումների համալիրի մի մասն է:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ստիպված է անել դա՝ հաշվի առնելով Պեկինի կողմից ներկայավող սպառնալիքը խաղաղությանն ու կայունությանը: