Աբու Դաբիի պետական ներդրումային վարչությունը եւ Իսրայելի էկոնոմիկայի նախարարության կազմում ընդգրկված Invest in Israel կազմակերպությունը պայմանավորվել են երկկողմ ներդրումային համագործակցության շուրջ, հաղորդում է Reuters-ը:
Առաջին հանդիպումը «հիմք է դրել փոխշահավետ համագործակցության ոլորտները ուսումնասիրելու համար», որը կկենտրոնանա ինովացիաների եւ տեխնոլոգիաների հնարավորությունների վրա»,- ասվում է Աբու Դաբիի պետական ներդրումային վարչության հայտարարության մեջ:
«Թույլ տալով ընկերություններին հիմնվել եւ աճել Աբու Դաբիում, ADIO-ն ձգտում է երաշխավորել, որ իսրայելական ընկերությունները կարող են միանալ Աբու Դաբիի ծաղկուն բիզնես-էկոհամակարգին»,- ասվում է հայտարարության մեջ:





























