Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մաքսային բարձրաստիճան պաշտոնյային կոչ է արել սպանել թմրանյութերի մաքսանենգներին, հաղորդում է AP-ը:
Դուտերտեն կտրականապես մերժել է արտադատական մահապատիժները, սակայն բազմիցս բացահայտ սպառնացել է թմրավաճառներին:
Դուտերտեն Մաքսային բյուրոյի կոմիսարին կոչ է արել սպանել թմրանյութերի մաքսանենգներին:
«Թմրանյութերը նախկինի պես մաքսային ճանապարհով հայտնվում են մեր երկրում : Ես հավանություն եմ տվել զենքի գնմանը, եւ մինչ այժմ որ ոքի չե՞ք սպանել: Ես պարզ ասել եմ՝ թմրանյութերը շարունակում են հայտնվել մեր երկրում, ես կցանկանայի, որպեսզի դուս սպանեիր…ամեն դեպքում, այդպես կպաշտպանես ինքդ քեզ՝ բանտում հայտնվելուց»,-ասել է Դուտերտեն:
Թմրանյութերի օգտագործման եւ առեւտրի մեջ կասկածվող ավելի քան 5700 մարդ է սպանվել թմրաբիզնեսի դեմ պայքարի հարցով Դուտերտեի միջոցների հետեւանքով, ինչը մտահոգություն է առաջացրել իրավապաշտպանների եւ արեւմտյան երկրների կառավարությունների մոտ եւ դարձել հետաքննությունների պատճառով Միջազգային քրեական դատարանում: Դուտերտեն խոստացել է, որ կշարունակի նման մեթոդները իր նախագահության մնացած 2 տարիների ընթացքում:





























