ԱՄԷ-ն դավաճանել է մահմեդական աշխարհին` կապեր հաստատելով Իսրայելի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին, փոխանցում է Mehr-ը:

«ԱՄԷ-ն դավաճանել է մահմեդական աշխարհին, արաբական երկրներին, տարածաշրջանի երկրներին եւ Պաղեստինին»,- ասել է նա` հավելելով, որ, իհարկե, «այս դավաճանությունը հավերժ չի տեւի, բայց այս ամոթալի արարքը կմնա նրանց պատմության մեջ»:

Նրա խոսքով` Արաբական Միացյալ Էմիրությունները «սիոնիստների համար կամուրջ են ստեղծել տարածաշրջանում եւ մոռացել Պաղեստինի խնդրի մասին»: «Մինչ Պաղեստինի ժողովուրդը ճնշման տակ է տարբեր կողմերից, ԱՄԷ-ն համագործակցում է իսրայելցիների եւ ամերիկացի չար պաշտոնյաների հետ, ովքեր գործում են իսլամի դեմ: Հուսով ենք, որ շուտով էմիրները կարթնանան եւ կփոխհատուցեն իրենց գործողությունների համար»: