ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ինքը «մի շարք միկրոինսուլտներ» է տարել։

«Սա երբեք չի վերջանա: Այժմ նրանք փորձում են ասել, որ ձեր սիրելի նախագահը մի շարք միկրոինսուլտներ տանելուց հետո այցելել է Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն: Նման բան երբեք չի եղել: Սրանք ֆեյքային լուրեր են: Թերեւս նրանք նկատի ունեն այլ կուսակցությունից այլ թեկնածուի»,- գրել է Թրամփը Twitter-ում:

New York Times-ի թղթակից Մայքլ Շմիդտը իր նոր գրքում գրում է, որ անցյալ տարվա նոյեմբերին փոխնախագահ Մայք Փենսին հրամայվել է լինել սպասման ռեժիմում՝ նախագահի պարտականությունները ստանձնելու համար, եթե բժշկական կենտրոն նախկինում չնախատեսված այցի ժամանակ նախագահին ստիպված լինեն անզգայացնել:

Այն ժամանակ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփն անցել է իր տարեկան բժշկական զննման մի մասը: Ավելի ուշ Սպիտակ տան բժիշկը նամակ էր հրապարակել, որում հերքել էր այն ենթադրությունները, որ Թրամփը կարող է առողջական խնդիրներ ունենալ: