Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը խոստացել է հրապարակել Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվեի օրենսդրական նախագիծը՝ մինչ հաջորդ տարի երկրի խորհրդարանական ընտրությունները, հայտնում է Reuters-ը:
Սթերջենը, ով գլխավորում է Էդինբուրգի ինքնավար կառավարությունը եւ հանդես է գալիս անկախության օգտին, դադարեցրել էր մարտին երկրորդ հանրաքվեի անցկացման պլանները՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի վրա կենտրոնանալու համար:
2014-ի անկախության հանրաքվեում շոտլանդացիները քվեարկել են Միացյալ Թագավորությունում մնալու օգտին:
Այն կարծիքը, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դանդաղ է արձագանքել COVID-19 համավարակին եւ Եվրամիությունը լքելու Մեծ Բրիտանիայի որոշման կապակցությամբ շոտլանդացիների բարկությունը առաջին անգամ ավելի քան 50%-ով ապահովել են անկախության կայուն աջակցությունը: 2016-ի հանրաքվեի ժամանակ շոտլանդացիները դեմ էին քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն:
Եթե Շոտլանդիան կողմ քվեարկի անկախությանը, դա կնշանակի, որ Միացյալ Թագավորությունը կկորցնի իր տարածքի մոտ մեկ երրորդը, իր բնակչության գրեթե տասներորդ մասը, որը իր ինքնության կարեւորագույն բաղադրիչն է, եւ դա կփլուզի աշխարհի վեցերորդ խոշոր տնտեսությունը:
Ակնկալվում է, որ հաջորդ տարի խորհրդարանի ընտրությունները Շոտլանդիայի ազգային կուսակցությանը նոր հանրաքվեի հարթակ կտրամադրեն: Կանխատեսվում է, որ ազգայնականները մեծամասնություն կստանան եւ մտադիր են օգտագործել այս մանդատը՝ խնդրի վերաբերյալ նոր քվեարկություն նախաձեռնելու համար:
Սակայն, ի վերջո, բրիտանական խորհրդարանը պետք է որոշի՝ կարո՞ղ է արդյոք Շոտլանդիան անցկացնել եւս մեկ հանրաքվե, եւ Ջոնսոնի պահպանողական կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ մերժելու է նոր քվեարկության ցանկացած պահանջ:





























