Խնձորեսկ-Իշխանաձոր-Հադրութ ճանապարհի կառուցումը հենց վերաբնակեցման նպատակ ունի, որովհետեւ առանց ենթակառուցվածքների ակտիվ վերաբնակեցչման մասին պետք է մոռանալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Շահումյանի շրջանում 48  բնակարանների կառուցում է նախատեսված էլի վերաբնակեցման  նպատակով: Իշխանաձորում առաջիկայում սկսվելու է եւս 20 տան կառուցում: Այսինքն ակտիվ այս բնակարանաշինությունը հենց ուղղված է նաեւ վերաբնակեցմանը: Նաեւ նախատեսում ենք արտոնյալ բնակարանային պայմանների բարելավում, որի պարագայում շատ մեր հայրենակիցներ հետ են գալու: Նույն մարտունեցիները, որ հիմա ապրում են ՌԴ քաղաքներում վարձով եւ առանց մշտական եկամուտի, նրանց համար ստեղծելու ենք պայմաններ, որ գան»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա ընդգծեց նաեւ, որ արդեն իսկ լիբանանահայ մի քանի ընտանիքներ տեղափոխվել են Արցախ: