Բելառուսում Ռուսաստանի ռազմական միջամտությունը «շատ բացասական» ազդեցություն կունենա ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ Մոսկվայի հարաբերությունների վրա: Այս մասին «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը:

Նրա խոսքերով՝ չնայած ԱՄՆ-ը չի դիտարկում Բելառուսի իրադարձությունները որպես աշխարհաքաղաքական մրցակցություն, Բելառուսում ռուսական ուժերի տեղակայումը «զգալի հետեւանքներ կբերի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրոպայի հարաբերությունների համար»: «Վերջին չորս տարիները շատ բարդ էին ռուս-ամերիկյան հարաբերությունների համար, բայց բացառված չէ, որ դրանք կարող են վատթարանալ»,- ասել է Բիգանը: «Բաներից մեկը, որը կարող է սահմանափակել ցանկացած նախագահի հնարավորությունները՝ անկախ արդյունքներից (նոյեմբերի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների), Ռուսաստանի հետ համագործակցության զարգացումը ցանկացած ոլորտում, Ռուսաստանի ուղղակի միջամտությունն է Բելառուսին»,- ավելացրել է նա, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։