Դատարանը երկարաձգել է Ադրբեջանի մշակույթի նախկին փոխնախարար Ռաֆիկ Բայրամովի կալանքի ժամկետը:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ռաֆիկ Բայրամովի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով:
Հիշեցնենք, որ Բայրամովը կալանավորվել էր այս տարվա մայիսին՝ մշակույթի նախարարությունում Պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողության հետեւանքով: Ռաֆիկ Բայրամովին պաշտոնեական դիրքի չարաշահման, միջոցների հափշտակության եւ կեղծիքների մեղադրանք է առաջադրվել: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:





























