ՀՀ ՍԴ-ն պետք է կառուցողականորեն համագործակցի դատական իշխանության այլ սուբյեկտների հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ նիստում ՍԴ դատավորների թեկնածությունների քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Նրա խոսքով՝ այսօր այդ համագործակցությունն իրականացվում է մի շարք ուղղություններով: «Մասնավորապես ՝ քրեական, քաղաքացիական եւ վարչարարական գործերով: Դատավորը, ով զբաղվում է այս կամ այն գործով, գործի սահմանադրականության հետ կապված կասկածի դեպքում կարող է դիմել ՍԴ»,-նշեց Խունդկարյանը:

Միեւնույն ժամանակ, նա նկատեց, որ ՍԴ-ն չի հետեւում դատավորների աշխատանքին եւ գնահատական չի տալիս նրանց որոշումներին: «ՍԴ գլխավոր նպատակն է ուսումնասիրել որոշումների սահմանադրականությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության խախտումից խուսափելու համար»,-պարզաբանեց թեկնածուն: