Նայում եմ ԱԺ նիստը. տպավորությունս այն է, որ իշխող ուժն անկեղծ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գեւորգ Գյոզալյանը։

«Նայում եմ ԱԺ նիստը: Տպավորությունս այն է, որ իշխող ուժը (կամ գուցե նրա մի մասը) անկեղծ չէ, միանշանակ անկեղծ չէ: Եթե կարճ, ապա ձեր սիրո թավշյա հեղափոխությունը ակնհայտորեն ընտրովի է եւ այս կոնտեքստում ես չեմ հասկանում ձեր սերը պարոն Խունդկարյանի նկատմամբ եւ ձեր ատելությունը պարոն Թովմասյանի նկատմամբ: Անշուշտ սա ինձ համար կողմնորոշիչ է հաջորդ ընտրություններում ձեզ ամենայն հավանականությամբ ձայն չտալու համար: Երեւի շնորհավոր պարոն Խունդկարյան... թե՞ սխալվում եմ ուր էր թե սխալվեի»,- գրել է նա։