Արարատի մարզի Նոյակերտ գյուղում մայիսի 20-ին փլուզվել է Է.Սարգսյանին պատկանող տունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է չբնակեցված հողաշեն տան պատը` մոտ 20 քմ մակերեսով: Տուժածներ չկան:




























