Ապարանի ջրամբարի ճանապարհին մայիսի 20-ին ավտոմեքենա է խցանվել ցեխի մեջ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ գետնանցում կատարելու ընթացքում Քասախ գետում խցանվել է Հարթենյանին պատկանող «ԼուԱԶ» մակնիշի 70 ՏՍ 770 համարանիշի ավտոմեքենան, որը փրկարարների կողմից դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված:




























