Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մայիսի 21-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 16.30-ին 29-ամյա Գեւորգ Վ.-ի վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենան Կարապետ Ուլնեցու եւ Պարույր Սեւակի փողոցների խաչմերուկում բախվել է 28-ամյա Արտյոմ Ա.-ի վարած «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես Բենց C-180»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























