Ոստիկանության ծառայողները Վազգեն Սարգսյանի փողոցի թիվ 9 շենքի մոտից մայիսի 22-ի երեկոյան գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 41-ամյա Արմեն Ն.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա  նույն օրը, ժամը 22.30-ին, 23-ամյա Գայանե Հ.-ի պայուսակից գողացել էր «Canon» ֆիրմայի ֆոտոխցիկ:

Արմեն Ն.-ի մոտից ֆոտոխցիկը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Կատարվում է հետաքննություն: