Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է նաեւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Նշենք, որ ըստ այդ փոփոխությունների, մայիսի 15-ը հայտարարվել է Ընտանիքի օր:




























