Երեւանի քաղաքապետարանը հերքել է տեղեկությունները, թե Կարեն Կարապետյանը որոշել է հեռացնել Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին եւ նրանց փոխարեն նշանակել բացառապես իր մերձավոր շրջապատի մարդկանց։ «Որեւէ մեկն այդ կապակցությամբ դեպրեսիայի մեջ չի հայտնվել, այդ լուրերն ապատեղեկատվություն են»,- NEWS.am-ին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Նշենք, որ հայաստանյան մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե թաղապետներն արդեն տեղյակ են իրենց սպասվող պաշտոնանկությունից եւ այս օրերին զբաղված են իրենց ապագան կարգավորելու գործով. նրանցից շատերը նպատակ ունեն առաջիկա ընտրություններին իրենց համայնքներից առաջադրվել մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավորի թեկնածուներ: