ՀՀ ԱԳ նախարարը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Իր հերթին Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են:

Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով, որտեղ նշում է, որ այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

ՀՀ ԱԳ նախարարը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Armenian Foreign Minister is in constant touch with...

Опубликовано Anna A. Naghdalyan Суббота, 26 сентября 2020 г.