Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը  վերահսկելի է: Այս մասին  Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել:

«Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։  Պաշտպանության բանակը   հետ է մղում  հակառակորդի  հարձակումները:   

Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը   ամուր կանգնած է  Պաշտպանության բանակի, ՀՀ Պաշտպանության նախարարության, Հայաստանի զինված ուժերի կողքին և  մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է:

Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը  վերահսկելի է:

Ես խնդրում և միաժամանակ  հորդորում եմ չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:

Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր  հզոր ու հաղթական բանակը:

Մենք հաղթելու ենք»։