Մայիսի 21-ին, ժամը 14.15-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Արարատի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք է թողել Արարատ քաղաքի կենտրոնական զբոսայգու հուշարձանի հետնամասում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հատնաբերել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 2 պահունակ, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 92 եւ ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը 58-ամյա Մաքսիմ Յ.-ն ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին եւ հանձնել ինքնաձիգի դատարկ 5 պահունակ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 10, 7,62 մմ տրամաչափի` 128 եւ «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 31 փամփուշտ:
Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:




























