Վահե Բադալյանին պատկանող Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ընկերությունը, հավատարիմ մնալով որդեգրած ռազմավարությանը,  շարունակում է բարեգործական գործունեությունը:

Այս անգամ ընկերությունն օժանդակություն է ուղղել Արցախ՝ նպատակ ունենալով այս անչափ կարեւոր իրավիճակում լինել անպարտ բանակի կողքին, աջակցել ՀՀ եւ Արցախի զինված ուժերին։

Այսպիսով, Ֆասթ Կրեդիտ ընկերությունը  100 մլն դրամ է փոխանցել  Համահայկական հիմնադրամ` ի աջակցություն խաղաղության և հաղթանակի համար մարտնչող ՀՀ պաշտպանական բանակի:

Բարեգործությունը միտված է ամրապնդելու հայ ժողովրդի անվտանգության խորհրդանիշ հայոց բանակի մարտունակությունը։