Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի տարածած կադրերի՝ Ադրբեջանը քաղաքացիական տների թիկունքում տեղակայված ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգից կրակ վարում Արցախի տարածքի դեմ:  

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տեղորոշվել է կադրերում երևացող զինտեխնիկայի վայրը:

Այս տարածքը ԼՂՀ Մարտակերտի շրջանի՝ 1991-1994 թթ․ ընթացքում օկուպացված Լենինավան գյուղն է:

Իլհամ Ալիևը վերջին տարիներին պարբերաբար այս գյուղի հայաթափումը, օկուպացիան և տեղում ադրբեջանական բնակավայրի հիմնումը ներկայացրել է որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության «լուծման» ադրբեջանական մոդել

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏՕՍ-1Ա ԾԱՆՐ ՀՐԱՆԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ 1. Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի տարածած կադրերի՝ Ադրբեջանը...

Опубликовано Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр Четверг, 1 октября 2020 г.