Եվրախորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը եւ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին ասվում է նրա հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես հակամարտության բոլոր կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ անհապաղորեն իրականացնել ՄԻԵԴ-ի ընդունած միջանկյալ միջոցառումները»,- ասված է հայտարարության մեջ:

Չորեքշաբթի ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնը` հորդորելով Ադրբեջանին եւ Հայաստանին «զերծ մնալ քաղաքացիական անձանց իրավունքների խախտմանը, այդ թվում` կյանքի սպառնալիքի հանգեցնող ցանկացած միջոցառումներից, մասնավորապես` ռազմական գործողություններից»: