Եվրոպական խորհուրդը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ է անում եւ կողմերին հորդորում կրկին հայտարարել իրենց հանձնառության մասին կրակի հաստատուն դադարեցմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին նշված է ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի հայտարարության մեջ։

«Անթույլատրելի է մարդկանց եւ խաղաղ բնակչության զոհվելը։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ոչ մի տեսակի արտաքին միջամտություն։ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է սկսեն առանց նախապայմանների առարկայական բանակցություններ։

Եվրոպական խորհուրդն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ բարձրագույն հանձնակատարին խնդրում ուսումնասիրել կարգավորման գործընթացին ԵՄ-ի հետագա աջակցության հարցը։