Հոկտեմբերի 4-ին Մոնրեալի ավելի քան հազար բնակիչներ հավաքվել են քաղաքի կենտրոնում հակամարտության էսկալացիայի ֆոնին աջակցելու Արցախի Հանրապետությանը, փոխանցում է CTV News-ը։
Գործակալությունը նշում է, որ կիրակնօրյա հանրահավաքի մասնակիցների թվում էր լիբերալ պատգամավոր Աննի Կուտրակիսը, որն իր Twitter-յան էջում աջակցություն էր հայտնել Արցախին։
«Ես այսօր միացել եմ Մոնրեալում Հայաստանի եւ Արցախի Հանրապետության աջակցության հանրահավաքին։ Հայ համայնքը բռնության դեմ դրսեւորել է ուժ եւ խիզախություն։ Ես հայերի հետ միշտ համերաշխ կլինեմ ինչպես Կանադայում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- նշել է նա։





























