Վլադիմիր Պուտինը սենատոր Սերգեյ Մելիքովին նշանակել է Դաղստանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նախագահը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Վասիլեւի հրաժարականի մասին, ով ղեկավարում էր հանրապետությունը 2018-ի սեպտեմբերից, եւ նրան նշանակել է իր խորհրդական:
«Դուք շատ բան եք արել հանրապետության զարգացման համար, հատկապես այս դժվարին պահին: Շատ բաներ չեք վախեցել վերցնել ձեզ վրա եւ արժանապատվորեն եք կատարել ձեր պարտքը»,- Մելիքովի եւ Վասիլեւի հետ առցանց հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։
Լրատվամիջոցները սեպտեմբերի վերջին գրել էին պաշտոնից Վասիլեւի վաղաժամ հեռանալու ծրագրերի մասին: Որպես պատճառ, նշվում էր նրա տարիքը (օգոստոսին նա դարձել է 71 տարեկան) եւ «առողջական որոշակի խնդիրներ»:
2016-2019 թվականներին Մելիքովը զբաղեցրել է Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը, մինչ այդ նա Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանում պետության ղեկավարի լիազոր ներկայացուցիչն էր: 2019-ի աշնանից նա Դաշնային ժողովի անդամ է՝ Ստավրոպոլի երկրամասի կառավարությունից: Գեներալ-գնդապետի կոչում ունի:





























