Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությանը եւ մասնավորապես մտահոգություն հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:

Հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին համատեղ հայտարարության կարեւորությունը:

Միաժամանակ, նախագահ Սարգսյանն իրավիճակի կարգավորման տեսանկյունից անհրաժեշտ է համարել ծավալվող գործողություններին Թուրքիայի մասնակցության անվերապահ դադարեցումը, այդ հարցում ընդգծել միջազգային հանրության կարեւոր դերը: