Եվրախորհրդարանի 48 պատգամավոր նամակ է հղել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելին, որում իր մտահոգությունն է հայտնել Արցախի բնիչ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կապակցությամբ:
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD):
«Մենք՝ ստորեւ ստորագրած Եվրախորհրդարանի անդամներս, ցնցված ենք եւ կոչ ենք անում ադրբեջանական բանակին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ ագրեսիան»,-ասվում է նամակում: Նամակում Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի բնիկ ժողովուրդը հարձակման է ենթարկվել ադրբեջանական զինծած ուժերի կողմից, ինչը «միջազգային մարդասիրական իրավունքի եւ ԼՂ-ում խաղաղ գործընթացի տրամաբանության կոպտագույն խախտում է»: Նրանք կոչ են անում Բորելին «ճնշում գործադրել, որպեսզի դադարեցվի ցանկացած միջամտություն Թուրքիայի կողմից, որը դե-ֆակտո ապակայունացնում է Հարավային Կովկասում եւս մեկ հարեւան տարածաշրջան»: Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են նաեւ հրադադարի ռեժիմի խախտման հարցով ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմների կարեւորությունը: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը մշտապես հրաժարվում է այդ մեխանիզմի տեղակայումից, որը թույլ կտար իմանալ, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը:
Մեկնաբանելով նամակը՝ EAFJD-ի նախագահ Կասպար Կարամպետյանը հայտարարել է. «Թուրքիան եւ Ադրբեջանն անցել են կարմիր գիծը: Այսօր Եվրոպայում քաղաքական գործիչները սկսել են հասկանալ, թե ինչի է ունակ Ալիեւի ռեժիմը: Այսօր Ադրբեջանը երկիր է, որն ասոցացվում է իսլամական ահաբեկչության հետ: Ալիեւ-Էրդողան բռնապետական տանդեմը դատապարտված է ձախողման, քանի որ մարմնավորում է ոչ միայն հայերի նկատմամբ ատելությունը, այլ նաեւ արհամարհանքը մարդկային կյանքերի նկատմամբ: EAFJD-ն եւ մեր կոմիտեները շարունակում են իրենց ակտիվ աշխատանքը իրադարձությունների լուսաբանման հարցով»:
Forty-eight MEPs are appalled by and call on #Azerbaijan to immediately stop the aggression against the civilian...
Опубликовано EAFJD - European Armenian Federation for Justice and Democracy Понедельник, 5 октября 2020 г.





























