Օմանը ութ տարվա դադարից հետո դեսպան է ուղարկել Սիրիա, ինչը Պարսից ծոցի արաբական երկրների եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի միջեւ հարաբերությունների խորացման վերջին նշանն է, հայտնում է AP-ը՝ հղում կատարելով Օմանի պետական տեղեկատվական գործակալությանը:
2012-ին Օմանն ու Պարսից ծոցի արաբական այլ երկրներ հետ էին կանչել իրենց դեսպաններին: Արաբական մյուս պետությունները փակել են իրենց դեսպանատները, բայց տարածաշրջանային հակառակորդների շրջանում իր չեզոքությամբ եւ դիվանագիտությամբ հայտնի Օմանը բաց է մնացել հակամարտության տարիների ընթացքում:
Դամասկոսում դեսպանի ընդունելության ժամանակ Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմը «հպարտություն է հայտնել Օմանի արտաքին քաղաքականության համար» եւ երախտագիտություն հայտնել «երկրների միջեւ սերտ եղբայրական հարաբերությունների համար», հայտնում է Օմանի պետականլրատվական գործակալությունը:
Օմանի նոր դեսպան Թուրքի բեն Մահմուդ ալ-Բուսաիդին հայտարարել է, որ հույս ունի «ընդլայնել երկու եղբայրական երկրների համագործակցության եւ ընդհանուր շահերի ուղիները»:





























