Ուզում եմ դիմել մեր հարեւաններին՝ Վրաստանին: Մի արեք մի բան, որի համար հետո կամաչեք: Այս մասին իր ուղերձում հայտարարել է ռուս ներդրող, վենչուրային բարեգործ եւ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Ղարաբաղի պատերազմին: «Իմացեք՝ իմ երակներում վրացական արյուն է հոսում, որով ես շատ հպարտ եմ: Դա Խերխեոլիձե տոհմի արյունն է: Սա տոհմ է, որը 1625 թ. 9 եղբայր է զոհաբերել ուղղափառ քրիստոնեական հավատքի համար: Սա փաստ է, որ սրբացնում է նրանց: Ես ուզում եմ ձեզ կոչ անել: Մի արեք մի բան, որի համար հետո կամաչեք: Մի արեք այնպես, որպեսզի հետո տասնամյակներ փորձեք բացատրել ձեր արարքը: Սարսափելի է տեսնել, թե ինչպես եք դավաճանում ինքներդ ձեզ: Խնդրում եմ, սիրելի եղբայրներ:
Ես ուզում եմ դիմել նաեւ մեր մյուս հարեւաններին` ադրբեջանցիներին: Հասկացեք, որ պատերազմում յուրաքանչյուր թափված արյուն, յուրաքանչյուր մահ մեկ քայլ հետ է մղում մեր խաղաղ գոյակցության հնարավորությունը»,- նշել է Վարդանյանը:





























