Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է սնունդ և անհրաժեշտ այլ պարագաներ տրամադրել` քաղպաշտպանության պլանի համաձայն ապաստարաններում ժամանակավոր պատսպարված մեր հայրենակիցների համար։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից։
Պարենային մթերքներն Արցախ է հասցրել Հայաստանի ԱԻ նախարարությունը։ Այն տրամադրվում է նաև շրջաններում գտնվող քաղաքացիներին։





























