Լիտվան Բելառուսից հետ է կանչում իր դեսպանին: Բելառուսի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը հեռախոսային խորհրդակցություններ է անցկացրել ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի եւ Լեհաստանի ու Գերմանիայի գործընկերների հետ:

«Մեր նպատակն է առավելագույնս պահպանել դիվանագիտական շփումները: Մենք նաեւ ազդանշան ենք ուղարկել բելառուսական կողմին այն մասին, որ խորհրդատվության համար դեսպանների ժամանակավոր հետ կանչելը կծառայի լարվածության թուլացմանը եւ կօգնի պահպանել դիվանագիտական ներկայացուցչությունը դեսպանների մակարդակով: Լեհերի հետ միասին մենք արդեն որոշում ենք կայացրել հետ կանչել դեսպաններին Մինսկից՝ խորհրդակցությունների համար»,- ասել է Լինկյավիչյուսը:

Լինկյավիչյուսը հայտարարել է, որ առայժմ չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել դիվանագիտական կազմը չկրճատելու մասին, բայց եթե Բելառուսը շարունակի պնդել, ապա «համապատասխան հայելային միջոցներ» կձեռնարկվեն:

Լիտվայի արտգործնախարարությունը մտադիր է շարունակել համաձայնեցնել իր գործողությունները Լեհաստանի եւ ԵՄ անդամ այլ երկրների հետ: