ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա՝ կապված Հունաստանի դեմ սադրանքների հետ:

«Տարածաշրջանում տարաձայնությունները պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով, պետք է հարգել ու պաշտպանել բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Թրամփի վարչակազմը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա՝ կապված Հունաստանի դեմ սադրանքների հետ: Թուրքիայի նախագահ Էրդողանին կոչ եմ անում չեղարկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու իր վերջին որոշումն ու վերադարձնել նախկին՝ թանգարանի կարգավիճակը՝ ապահովելով հասանելիությունը բոլորի, ներառյալ ուղղափառ հավատացյալների համար»,-ասել է Բայդենը: