Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրումը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կողմից տարածաշրջանի պատմության մեջ նոր փուլ է դարձել: Այսպիսի կարծիք է հայտնել է ԱՄԷ-ի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդուլլահ բեն Զաիդ Ալ Նահայանը՝ Բեռլինում, Գերմանիայի եւ Իսրայելի պաշտոնակիցներ, համապատասխանաբար՝ Հայկո Մաասի եւ Գաբի Աշկենազիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մերձավոր Արեւելքը մտել է անվտանգության եւ բարգավաճման հաստատմամբ բնութագրվող նոր փուլ: ․․․ Համաձայնագիրը (ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման) փոխել է տարածաշրջանի առջեւ ծառացած մարտահրավերների մասին ավանդական մտածողությունը»,- հայտարարել է նախարարը, որի խոսքերն է մեջբերում է Sky News Arabia-ն:

«ԱՄԷ-ն, Իսրայելը եւ Գերմանիան ունեն տարածաշրջանում հանդուրժողականության, համագործակցության եւ հավասարակշռության ամրապնդման մասին նույն գաղափարները,- հավելել է Շեյխ Աբդուլլահ բեն Զաիդ Ալ Նահայանը` հույս հայտնելով, որ Մերձավոր Արեւելքում «ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար խաղաղություն եւ անվտանգություն կհաստատվի»: