ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն «շատ լավ» է զգում, նա COVID-19-ի ախտանիշներ չունի:

Այս մասին կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացումից հետո Սպիտակ տուն Թրամփի վերադառնալուց մեկ օր անց հայտարարել է նրա բժիշկ Շոն Քոնլին:

Նրա խոսքով՝ բժիշկների խումբը երեքշաբթի առավոտյան հանդիպել է նախագահի հետ: «Առաջին գիշերը տանը նա հանգիստ է, եւ այսօր նա չի հայտնում որեւէ ախտանիշի մասին: Կենսագործունեության ցուցանիշները եւ ֆիզիկական հետազոտությունների արդյունքները մնում են կայուն, թթվածնով ամբուլատոր հագեցվածության մակարդակը 95-97% է»,- ասել է նա: «Ընդհանուր առմամբ, վիճակը շատ լավ է»: