Իրանը չի սահմանափակվում միայն հայտարարություններով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Իրանի պաշպանության նախարարի հայտարարությանը, որ եթե հակամարտող կողմերի արկերը շարունակեն սխալմամբ ընկնել Իրանի տարածք, ապա անպայման կձեռնարկվեն լրացուցիչ միջոցառումներ։

«Մենք մի քանի անգամ տեսել ենք Իրանի քաղաքական եւ ռազմական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը։ Տեսնում ենք, որ Իրանը, ըստ էության, դիմում է նաեւ որոշակի այլ քայլերի եւ դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով»,- ասաց նա։