Տաս օր է անցել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության սրացումից: Արդեն տեղեկություններ կան չորս սպանված եւ յոթ վիրավոր երեխաների մասին, եւ առանց ռազմական գործողությունների դադարեցման, այդ թվերը ողբերգականորեն կաճեն: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարության մեջ:
«Մարտական գործողությունների ընթացքում ավերվում են տներ, դպրոցներ եւ այլ կարեւոր ենթակառուցվածքներ: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք պաշտպանել խաղաղ բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասներից՝ համաձայն միջազգային եւ հումանիտար օրենսդրության:
Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի շահերից»:





























