Մայիսի 24-ի երեկոյան Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել 46-ամյա Ռուզան Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2005 թ. սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ռուզան Թ.-ն կալանավորված է: Կատարվում է քննություն:




























