Հայաստանի պետական երիտասարդական  նվագախումբը  եւ  Հայաստանի  կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը համատեղ ներկայացնում են Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարը:

Մայիսի 26-ին ժամը 19:00-ին Կոմպոզիտորների միության դահլիճում  տեղի է ունենալու  փառատոնի  երկրորդ համերգը:

Փառատոնն անց է կացվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: