Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից: