ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Չինաստանին ուղղած իր չհիմնավորված մեղադրանքները։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայում Չինաստանի դեսպանությունը՝ արձագանքելով Տոկիո այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեկնաբանություններին, փոխանցում է Reuters-ը։
«Պոմպեոն բազմիցս սուտ է հորինել Չինաստանի մասին եւ չար դիտավորությամբ քաղաքական առճակատում ստեղծել»,- նշված է Ճապոնիայում Չինաստանի դեսպանության հայտարարության մեջ։ «Մենք ԱՄՆ-ին եւս մեկ անգամ կոչ ենք անում հրաժարվել սառը պատերազմի տարիների մտածելակերպից եւ գաղափարական նախապաշարմունքներից, դադարեցնել անառարկելի մեղադրանքները եւ Չինաստանի վրա հարձակումները ու Չինաստանի հետ հարաբերություններին կառուցողականորեն վերաբերվել»,- հայտարարել են դեսպանությունից։





























