Դեղորայքային թունավորման նախանշաններով մայիսի 24-ին ժամը 19.35-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի 1-ին բնակարանի բնակիչ, 47-ամյա Ելենա Ղազարյանը, ում առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Նույն օրը Երեւանի Գայի պողոտայի հարակից շուկայի մոտից դեղորայքային թունավորման նախանշաններով «Սրբ. Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 25-ամյա Անուշ Աբրահամյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























