Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ հարգում է Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկները Մեքսիկային, բայց նա պետք է «դադարի քողարկել կոռումպացված կառավարություններին», հաղորդում է Reuters-ը:

ԱՄՀ-ն հայտարարել է, որ Մեքսիկան պետք է ավելի կարճաժամկետ ֆինանսական աջակցություն ցուցաբերի՝ ներկայիս տնտեսական խնդիրները մեղմելու համար, եւ առաջարկել է կառավարությանն ընդլայնել սոցիալական ապահովության ցանցը ու գործազրկության նպաստները:

Ի պատասխան՝ նախագահ Լոպես Օբրադորն ասել է. «Մենք միայն խնդրում ենք, որ նրանք դադարեցնեն մեծ կորպորացիաներին փրկելը եւ փրկեն մարդկանց: Նրանք պետք է դադարեն քողարկել կոռումպացված կառավարություններին»: