Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մայիսի 25-ին ընդունել է ԱՄՆ Ինդիանա նահանգի Ուեսլեյան համալսարանի դասախոսներին ու ուսանողներին եւ ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը պատասխանել է համալսարանականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի կառավարման համակարգին, պետություն-եկեղեցի հարաբերություններին, միջին խավի ձեւավորմանն ուղղված կառավարության ջանքերին, ներքաղաքական վիճակին, ինչպես նաեւ միջհամալսարանական կապերի ամրապնդմանը:
Ինդիանայի Ուեսլեյան համալսարանը` հիմնադրված 1920թ., քրիստոնեական համալսարան է, որի նպատակը հումանիտար եւ մասնագիտական կրթության ապահովումն է: Այն համարվում է ԱՄՆ «միջին Արեւմուտքի լավագույն մասնագիտական համալսարաններից մեկը»:




























