Այսօր` մայիսի 25-ին ժամը 04:00-ի սահմաններում Լոռու մարզում գայլերը մտել են մարզի Ջրաշեն համայնք եւ գյուղացիների գոմերում հոշոտել ոչխարներին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գայլերը հոշոտել են 100-ից ավելի գառների:
Գյուղացիների պնդմամբ, իրենք շուրջ 5-6 մլն դրամի վնաս են կրել: Նրանք բողոքում են, որ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում գայլերի նմանատիպ հարձակումները կանխելու ուղղությամբ:













Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























