Ղարաբաղյան հակամարտության կողմերը ձգտում են ուժեղացնել վերահսկողությունը «վիճելի տարածքների վրա, որպեսզի ուժի դիրքերից սկսեն բանակցությունները»: Այս մասին «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզան:
«Ադրբեջանի վերջնական նպատակն է հետ վերցնել կորցրած տարածքների մի մասը, հնարավոր է՝ երեք կամ դրան մոտ շրջաններ, երկու գրավյալ շրջաններ, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի սահմանից դուրս, եւ Լեռնային Ղարաբաղի մի մասը, հետո այն պահել եւ վերադառնալ ուժի դիրքերից բանակցությունների»,- ասել է Բրայզան:
«Հայաստանի նպատակն է խուսափել դրանից, հնարավորինս պահել բոլոր տարածքները եւ փորձել ներգրավել Ռուսաստանին ու միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա դադարեցնի հարձակումը»:





























